Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ-տեղ կարկուտ. վնասների մասին դեռ չեն կարող խոսել

Հասարակություն
79bb41b832ab97c23c0d2eab28201e68

Ժամը 14:25 րոպեին Երևանից բացի համեմատաբար ավելի թույլ ուժգնությամբ կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզում: Վարդաշեն համայնքի ղեկավար Գևորգ Բարխոյանի տեղեկացմամբ` գյուղում կարկուտ է տեղացել 5 րոպե,բայց մանր է եղել: Գևորգ Բարխոյանն առայժմ դժվարացավ ասել,թե կարկուտն ինչքան վնաս է հասցրել գյուղին.«Վնասներ տված լինի, բայց քիչ»,- նշեց նա: Գետափնյայի համայնքապետ Մկրտիչ Ազատյանը հայտնեց, որ իրենց եւս գյուղում կարկուտ է տեղացել.«Ծառերի ծաղիկներն ավիրեց»,-նկատում է պարոն Ազատյանը: Նրա խոսքով` տեղատարափ անձրևը և ուժեղ քամին բացասաբար կանդրադառնա ծիրանենիների բերքատվության վրա: «Ա1+»-ի տեղեկություններով`Արմավիրի մարզում կարկուտի տեսքով տեղումներ չեն եղել: Քարակերտի գյուղապետ Մհեր Խլղաթյանը վստահեցրեց,որ կարկուտ համայնքում չի եկել: Սակայն անձրևը և ուժգին քամին վնասներ են հասցրել գյուղին.«Քամին 3 հարկանի շենքի տանիքը ամբողջությամբ պոկել է, ջերմոցների ցելոֆոններ է պոկել,տարել»,- «Ա1+»-ին փոխանցեց Քարակերտ համայնքի ղեկավարը: