Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շիրինյանը համարում է ճիշտ քայլ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6d5022a58b995fbeba5e9112dc1f1ecb

«Աշխարհում տեղի է ունենում ոչ թե սովորական քաղաքական գործընթաց , այլ բեւեռի ձեւավորում»,-կարծում է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ըստ քաղաքագետի՝ հիմա Ռուսաստանը հզորանում է եւ այդ բեւեռը ձեւավորվում՝ նյութական ռեսուրսի վրա.«Լավ կլիներ, որ աշխարհը դեմոկրատական լիներ, բայց գիտեք, որ այդպես չէ։ Հիմա Անդրկովկասյան տարածաշրջանը ռուսաստանյան ազդեցության գոտի է»։ Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի նիստում Ուկրաինայի ամբողջականության բանաձեւին դեմ քվեարկելուն, ապա Լեւոն Շիրինյանի կարծիքով, Հայաստանը շատ ճիշտ քայլ է արել։ «Այդ քայլը Հայաստանի համար է։ Ուկրաինական խնդիրն առնչվում է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը մեր անվտանգության միակ երաշխավորն է»,- բացատրում է նա Լեւոն Շիրինյանը մամուլիա ասուլիսում նաեւ նշեց,ո ր Ցեղասպանության ընդունման գործընթացում, մենք պետք է պահանջատիրոջ տեսքով ներկայանանք.«Ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ պետք է ֆիլմեր նկարահանենք, բայց ոչ սուտ տեղեկություններով։ Երախտիքի խոսքեր պետք է ասենք նրանց, ովքեր 1918-20-ական թվականներին օգնել են հայերին։ Օրինակ՝ Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրել Ամերիկյան համալսարանի դիմաց։ Իսկ Զվարթնոց օդանավակայանից մինչեւ Երեւան հասնող պողոտան անվանել Վիլսոնի պողոտա»,-ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Անդրադառնալով վաղը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին, պարոն Շիրինյանը վստահեցրեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում էական փոփոխություններ դրանք չեն բերի։