Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Apple-ը մերժել է Արմեն Աշոտյանին

Հարցազրույց Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

Պարոն նախարար, դուք, ի պաշտոնե, եւ որպես սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր, հավանաբար լավ գիտեք, որ համացանցում հայերեն գրառումները մեծամասամբ արվում են «տրանսլիտով»` լատինատառով: Սրա մեջ վտանգ տեսնու՞մ եք, եւ եթե այո` ինչպե՞ս պետք է լուծել այդ խնդիրը: Կարծում եմ, միտումը ավելի շուտ դրական է` այն, ինչ ես նկատում եմ սոցիալական ցանցերում: Ավելի շատ հայատառ գրառումներ եմ տեսնում: Ինքս պարբերաբար լատինատառ գրառումներ կատարել եմ ստիպված, որովհետեւ այդ գրառումները կատարում եմ բացառապես այն ժամանակ, երբ արտերկրում եմ, եւ ձեռքիս տակ հայալեզու ստեղնաշարով կամ ծրագրով գաջեթ չկա: Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ պետք է հայերեն տեքստը բացառապես հայատառ գրել, եւ այսօր, երբ համապատասխան ստեղնաշարով սարք չունեմ, օգտագործում եմ Hayeren.am կայքը (ի դեպ խորհուրդ կտամ բոլորին նման իրավիճակներում օգտվել այդ կայքից): Կայքում հավաքում ես տեքստը, կրկնապատճենում ես, եւ օգտագործում ես: Ամեն դեպքում, դա էլ է որոշակի դժվարություններ առաջացնում: Պետության կարգավորող դերն այս հարցում ո՞րը պետք է լինի: Արդյո՞ք պետք չէ հետեւել, որ Հայաստան ներկրվեն բացառապես հայատառ գրելու հնարավորություն ունեցող սարքեր: Կարծում եմ, սխալ է արգելափակել ոչ հայատառ գործարանային արտադրանքով եկած գաջեթները, որովհետեւ չի կարելի հասարակությանը զրկել, ասենք, Apple ֆիրմայի արտադրանքից: Ի դեպ, մի քանի ամիս առաջ պաշտոնապես դիմել եմ Apple-ին` առաջարկելով հայերենը ներառել իրենց գործարանային ծրագրի մեջ: Պատասխանը, ցավոք, բացասական է եղել: Այս պահին իրենք կարծում են, որ ծրագրավորման խնդիր կարող է լինել: Ի պատասխան դրա՝ ես տեղեկացրել եմ, որ հայ ծրագրավորողները կարող են իրենց անվճար աջակցել այդ հարցում: Այս պահին դեռ արձագանք չունեմ այդ առաջարկին: Իսկ համակարգիչների վրա հայերեն ստեղնաշարերի պահանջ մտցնել կամ գոնե պետական ու համայնքային կառույցներում կիրառել դրանք.. Այսօր մեր դպրոցներում օգտագործվող բոլոր համակարգիչներն ունեն հայերեն գրելու հնարավորություն: Նկատի ունեմ ստեղնաշարի վրա հայերեն տառերի առկայությունը: Այն, ինչ-որ Դուք ասում եք, մարդու «հավեսի» հարց է, նրանց պետք չէ՞ օգնել հայատառ գրելու հարցում: Ես հարմարավետությունը կբարձրացնեի, իհարկե, բայց պարտադիր պայման չէ, որովհետեւ, բոլորս էլ գիտենք, թե «ժ»-ն որտեղ է, «շ»-ն որտեղ է կամ «ճ»-ն որտեղ է եւ մնացած բոլոր հայերենում առկա, բայց լատինագրում բացակայող տառերի տեղը: Կարգավորումը ավելի շատ բարոյա-հոգեբանական մթնոլորտում եմ այս պահին տեսնում, քան որեւէ իրավական պարտադրանքի: Ամոթ էլ է մի կողմից, որ սկսենք պարտադրել իրար` հայերեն գրել: Երեւույթն այնքան է տարածվել, որ դուրս է եկել համացանցից: Նույնիսկ պատերի վրա լատինատառ գրությունների կարելի է հանդիպել` Yes qez sirum em: «Ես քեզ սիրում եմ»-ի դեպքում կարելի է ներել, մնացած բոլոր դեպքերում քննարկման ենթակա է: