Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզում՝ միջպետական ավտոճանապարհին

Հասարակություն
1ee62ecb8934f6a4837c353865b25542

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Երևան - Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 77կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում: Կատարվում են մաքրման աշխատանքներ: Երթևեկությունը երկկողմանի բաց է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն