Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանը 3 անգամ հարցրեց Որոտանի կասկադի մասին

Քաղաքականություն
38f01ed9c9d05e4a08df072d6cdf6903

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ նիստերի դահլիճից այսօր երրորդ անգամ հնչեցրեց Որոտանի կասկադին վերաբերող իր հարցը։ «ՀՀ ամբարված ջրամբարների շուրջ 50 տոկոսը, շուրջ 500 խմ, մեկ որոշումով հանձնվեց Որոտան համակարգին, Որոտան համալիրն էլ տրվեց մեկ ուրիշին, հատուկ ջրային համակարգերը պատկանում են պետությանը։ Ի՞նչ օրենքով է պետական ռազմավարության ջրամբարները վերջնական արդյունքում վաճառվել, ո՞րն է իրավական հիմքը, որ ջրային համակարգերը օտարվեն։ Ասեք, ինչու՞ չեք պատասխանում իմ հարցին»,- կրկնում էր Արամ Մանուկյանը։ Պատգամավորի հարցին պատասխանեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ասելով, որ պարոն Մանուկյանը մեկ անգամ հարցը բանավոր է հնչեցրել, մեկ անգամ էլ՝ գրավոր։ «Գրավոր հարցին կպատասխանենք, ժամանակի մեջ է»,-ասաց նախարարը։ Արամ Մանուկյանին չբավարարեց նախարարի պատասխանը. Դուք ասում եք, որ Որոտանը վաճառվել է, ո՞ր օրենքով։ Ինձ, լրագրողներին ասեք՝ որ օրենքով»։ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը խոստացավ պատասխանել այդ հարցին։