Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Ավետիսյանին առաջարկել են դադարեցնել պայքարը՝ ազատության դիմաց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Volodya-3

Պահեստազորի գնդապետ, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ իր՝ ամբաստանյալի աթոռին հայտնվելը համարում է քաղաքական հետապնդման հետեւանք։ Այս մասին այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում հայտարարեց նա՝ նշելով, որ իր՝ դեռ մայիսից անցկացրած նստացույցից 3-4 օր առաջ իրեն պարբերաբար մոտեցել են մարդիկ եւ առաջարկել դադարեցնել նստացույցը՝ խոստանալով գումարային փոխհատուցում, բիզնես Էջմիածնում կամ Երեւանում, սակայն ինքը հրաժարվել է։ Նաեւ նշում է, որ իրեն այցելել է քննիչը անազատության շրջանում եւ ասել, որ եթե հրաժարվի պայքարից, ազատ կարձակվի, սակայն դրանից էլ է հրաժարվել. «Ես իմ հոգին եւ հայրենիքը չեմ վաճառում»։ Այս խոսքերից հետո դահլիճում ներկա մարտական ընկերները ծափահարեցին՝ վանկարկելով՝ «Վոլոդյա-Վոլոդյա»։ Սակայն դատավոր Լեւոն Ավետիսյանը զգուշացրեց, որ եթե մյուս անգամ այդպիսի վանկարկումներ լինեն, ստիպված կլինի նիստերը դռնփակ անցկացնել։ Այս պահին Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին՝ նշելով, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրվող արարքները չեն կատարվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ուստի դատավորն ընդհանրապես այս գործն իր վարույթ չպետք է վերցներ։ Դատական նիստը շարունակվում է։