Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի գործով դատվածների հարազատները կրկին նախագահականում են

Հասարակություն
harsnaqar2

Նախագահականի մոտ այսօր կրկին հավաքվել էին «Հարսանաքարի գործով» 12 տարի ազատազրկման դատապարտված անձանց հարազատները։ Նրանք որոշել են այստեղ գալ այնքան ժամանակ, մինչեւ վերաքննիչ բողոքը ընդունվի վարույթ։ Հարազատները նշում են, որ իրենք ոչ թե պահանջում են արդարացում, այլ գործած մեղքի դիմաց համապատասխան պատիժ։ Ըստ նրանց՝ սահմանված 12 տարին անհամաչափ է։ Երեկ դատապարտվածների հարազատներին նախագահականում պարզապես խորհուրդ են տվել դիմել Վերաքննիչ դատարան։ Ակցիան դեռեւս շարունակվում է։