Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին հող չի մշակում ոռոգման ջրի պատճառով

Մարզեր
hoxer

Այս տարի Արարատի մարզի Զորակ համայնքի բնակիչ Հարություն Մեսրոպյանի 1300 մետր հողամասը խոպան է մնալու: Գյուղացին չի պատրաստվում հող մշակել: Ապրուստի միակ միջոցից հրաժարվում է ոռոգման ջուր չունենալու պատճառով: «Թանկ ու կրակ սերմ եմ առնում, ցանում, բայց հո ողջ տարին չես կարա ջուր կրելով հողամաս պահես, չորանում է», - ասում է հողագործը: Ոռոգման ջրի բացակայությունը խնդիր է նաև հարևան` Արմավիրի մարզի գյուղացիներ համար: Այս օրերին Ակնալիճ համայնքի բնակիչները սերմը հողին պահ են տալիս` հուսալով, որ սեզոնին ջրի պակաս չի լինի: Գյուղի բնակիչներից Համլետ Սերոբյանի խոսքով` իրենք հայտնվել են անելանելի վիճակում. հող մշակել չեն կարող, իսկ մշակելու դեպքում էլ՝ բույսի ապագան է անորոշ։ Գյուղացիներից մեկն էլ ավելացնում է.«Ցանում ենք էլի, տեսնենք ինչ կլինի, Ռուսաստան աշխատանքի մեկնել էլ չենք կարող, հույ ունենանք, որ ջուր կլինի»։ Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանի խոսքով՝ ոռոգման ջուրը գյուղում օրակարգային է, իսկ ժողովրդի վիճակն էլ նախանձելի չէ։ Միսակյանը նշեց, որ անջուր գյուղի միակ փրկությունը Սևանի ջրառից ջուր բերելն է. «Եթե Սևանից ջրառի ջուրը լինի, լավ կլինի, եթե ոչ՝ ամռան սեզոնին կկանգնենք պրոբլեմի առջև», - նկատում է գյուղապետը։ Միսակյանի տեղեկացմամբ՝ համայնքի 500 հեկտար հողատարածքից 300 հեկտարը չի մշակվում ոռոգման ջուր չլինելու պատճառով։