Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը սպառնացե՞լ է Հայաստանին (տեսանյութ)

Քաղաքականություն
լիպ

Մաքսային միությանն անդամակցելով՝ պետական մակարդակով իշխանությունները պարզապես ինքնախաբեության մեջ են. համոզված է 1994-1997 թթ. նախագահի ավագ խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը։ «Իմ կարծիքով՝ այստեղ պատահածը անվտանգության հարց չէ, այստեղ սպառնալիքի հարց է։ Եթե անվտանգության փոխարեն սպառնալիք բառը դնենք, այն ուրիշ կերպ կընկալվի»,- այսօր նշեց Ժիրայր Լիպարիտյանը։ Նրա խոսքերով՝ ինչ-որ անորոշ վտանգ կար, եւ ՄՄ մտնելով՝ մենք հարցը լուծեցինք։ «Բայց անորոշ վտանգը որտեղից էր՝ Թուրքիայից»,-հարց է տալիս ու պատասխանում նա։ Անդրադառնալով սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին՝ վերջինս նշեց, որ իրեն մտահոգում է այն հանգամանքը, որ իշխանությունները ձգտում են լարվածությունը քիչ ցույց տալ, որ մնան այնտեղ։ Նրա խոսքերով՝ լավագույն տարբերակը այն կլինի, որ սիրիահայերը կամ Հայաստան գան, կամ գնան Ղարաբաղ։ «Առաջին կարեւոր բանն այն է, որ մարդիկ չզոհվեն»,- եզրափակեց պարոն Լիպարիտյանը։ Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում