Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանը Ղրիմի հարցում դատապարտված է պարտության» (տեսանյութ)

Քաղաքականություն
pic_ab3f3813ae5602e3a0e057c4021a3160

«Սիրիայի եւ Ղրիմի խնդիրը ասիմետրիկ չէ Ռուսաստանի եւ Ամերիկայի շահերի միջեւ,-համոզված է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:- Սիրիայում տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ, որում ընդգրկված են տարածաշրջանի մի շարք երկրներ, ինչ վերաբերում է Ղրիմին, դա Ռուսաստանի կողմից անեքսիա է»: Ռուսաստանը Ղրիմի հարցում դատապարտված է պարտության: Ալեքսանդր Արզումանյանը համոզված է, որ միջազգային հանրությունը չի ճանաչելու Ղրիմի հանրաքվեի արդյունքները. «Ռուսաստանն անելիք չունի, Ռուսաստանը ընդամենը խանգարում է միջազգային հանրության հավասարակշռված, բանակցությունների միջոցով որոշումների կայացմանը եւ փորձում է ամեն ինչ իրականացնել ուժի գործադրմամբ»: Ամերիկան, ըստ պարոն Արզումանյանի, այսուհետեւ էլ շարունակելու է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա գոնե Ղրիմի հարցով: Ամբողջ ամերիկյան հասարակությունն ու քաղաքական էլիտան հենց դա են պահանջում իրենց նախագահից։ Դաշնակցական Արմեն Ռուստամյանը կարծում է, որ հազիվ թե Ամերիկան ու Ռուսաստանը Ղրիմի ու Սիրիայի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով կանգնեն պատերազմական գործողությունների շեմին։ Ավելին՝ տեսանյութում