Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վազգեն Խաչիկյանի դատը՝ ապրիլի 1-ին

Քաղաքականություն
72bd2946ce06f388e7e930928cbde96c

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով հերթական դատավարությունը տեղի կունենա ապրիլի մեկին։ Այս մասին տեղեկանում ենք «ԴատաԼեքս» տեղեկատվական կայքից։ Այս գործով արդեն 3 դատավոր է նշանակվել։ Հիմա էլ Վազգեն Խաչիկյանին կդատի Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։ Փետրվարի 27-ին գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ նշելով, որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին է եղել, եւ բուհն ավարտելուց հետո շարունակել են շփվել միմյանց հետ։ Գործով մյուս դատավորը՝ Մխիթար Պապոյանն էլ այլ դատարանում էր աշխատանքի անցել։ Բացի Վազգեն Խաչիկյանից, գործով անցնում են եւս 12 անձինք, ովքեր աշխատել են տարածքային տարբեր ստորաբաժանումներում։ Նրանք մեղադրվում են կազմակերպված խմբի միջոցով կենսաթոշակառուների եւ հանգուցյալների ստորագրությունները կեղծելու միջոցով առանձնապես խոշոր չափի գումար պետբյուջեից եւ թոշակառուներից հափշտակելու համար: