Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քեսաբում կռիվը ռուսական ռադիոլոկացիոն կայանի համար է»

Քաղաքականություն
c7dbe369a0041b56123cd7d78be2fe83

«Քեսաբում հայաթափումն այնքան էլ չի համապատասխանում իրողությանը, այնտեղ բոլորովին այլ բան է տեղի ունենում»,-«Ա1+»-ին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշել է, որ 2012-ի հունվարին, սիրիական պատերազմից առաջ, ռուսները հենց Քեսաբում տեղակայեցին ռադիոլոկացիոն մեծ կայան, որն էլ գրգռել է ապստամբներին ու թուրքերին: Ըստ նրա, մեր իշխանությունները ռուսների հետ նախ այս հարցը պետք է քննարկեին: Այսօր, պատգամավորի համոզմամբ, Քեսաբի համար կռիվը ոչ թե հայերին այնտեղից հեռացնելու համար է, այլ ռադիոլոկացիոն կայանին տիրանալու համար, քանի որ «Սիրիայի իշխանությունը եւ Ռուսաստանը ամբողջովին տիրապետում են ընդդիմադիր ուժերի եւ Ամերիկյան բազաների գործունեությանը եւ բոլոր շարժերին»: