Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ ոստիկանության գործողությունների մասին (տեսանյութ)

Հասարակություն
vardan-petr4osyan

Ոստիկանության կողմից կատարվել են ոչ ճշգրիտ չափագրումներ. այսօր հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ Փաստաբանը մոդելավորել է ավտովթարը. ըստ նրա՝ վթարը տեղի է ունեցել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի խախտման և ճանապարհային նշանների բացակայության հետևանքով։ Նրա պնդմամբ՝ ավտովթարից հետո տարածքը համապատասխան կարգով չի լուսանկարվել։ Քննիչները չեն լուսանկարել մեքենայի անիվների հետագիծը։ Նա համեմատականներ տարավ հայկական և եվրոպական դատավարությունների միջև՝ նշելով, որ եվրոպական երկրներում ավտովթարների դեպքում ոչ միայն լսում են երկու կողմերին, հաշվի առնում փաստերը և վճիռ կայացնում, այլև կազմում դրա համակարգչային մոդելավորումը՝ դեպքի մասին առավել ճշգրիտ պատկերացում կազմելու համար։ Մոդելավորումը կատարվում է PC Crash ծրագրի շնորհիվ։ Այդ ծրագիրն օգտագործում են 1991 թվականից։ Մոտ 6000 վարորդներ և փորձագետներ դրա շնորհիվ պարզել են մի շարք ավտովթարների իրական պատճառները։