Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները կրթություն ստանալու փոխարեն աշխատում են (տեսանյութ)

Հասարակություն
tarachq

Եպիֆանովների ընտանիքում անչափահաս երեք տղա կա։ Կրթություն ստանալու փոխարեն տղաները օրավարձով աշխատում են, որպեսզի սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքը կարողանա տան վարձը տալ ու գոյատեւել։ Ընտանիքի հայրը՝ ազգությամբ ռուս Վալենտին Եպիֆանովը. մեծացել է Մեղրիի մանկատանը, հետո աշխատել պղնձամոլիբդենային կոմբինատում Ընտանիքը Երեւան է տեղափոխվել մի քանի տարի առաջ։ Դիմել են բազմաթիվ գերատեսչությունների՝ օգնություն ստանալու նպատակով, բայց ապարդյուն։ 2003 թվականին ընդունված ԱԺ օրենքը մանկատան սաներին ժամանակավոր կացարանով ապահովելու մասին, ընտանիքին ոչնչով չօգնեց։ Տղաներից մեկը բռնցքամարտիկ է՝ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարզիչը վստահեցրել էր՝ Երեւանում տղան ավելի մեծ հաջողությունների կհասնի, բայց այսօր տղան անգամ մարզումների չի գնում. «Երեխան գնումա աշխատելու՝ հետա մնում մարզումներից»։ Ընտանիքը առանձնապես պահանջներ չունի։ Ուզում են, որ գոնե պետությունն իրենց աջակցի վարկով բնակարան ձեռք բերել։ Ավելին՝ տեսանյութում