Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Boing» MH370 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում

Հասարակություն
boig

Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ անհետացած մալազիական «Boing»MH370 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում։ Օդանավը օվկիանոս է ընկել ավստրալիական Պերտ քաղաքից արեւմուտք։ Այս տեղեկությունը ստացվել է արբանյակների միջոցով։ Հայտնում է BBC-ին։   «Հավանաբար, ինքնաթիռի ուղեւորները զոհվել են»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ ինքնաթիռի ուղեւորների բոլոր հարազտներին հաղորդագրություն է ուղարկվել։   «Boing» 777 ինքնաթիռը անհետացել էր մարտի 8-ին։ Ինքնաթիռում ուղեւորների եւ անփնակազմի թիվը 239 էր, որոնցից 153 Չինաստանի քաղաքացիներ, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներ։   Մալազիայի իշխանությունները կարծում են, որ օդանավի ուղղությունը միտումնավոր է փոխվել։ Ինքնաթիռի որոնման աշխատանքները շարունակվում են։