Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փարքինգ Սիթի Սերվիսը միայն իր գումարների տերն է»

Հասարակություն
5064607ce9769553a024d5dea2239353

«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մեկ օլիգարխի մոդելով գործող իշխանությունները իրենց ավելի են մոտեցնում, կենտրոնացնում եկամուտները, որոնք մտնում են մեկ ընտանիքի բյուջե»,-անդրադառնալով «Արագաչափերի, տեսանկարահանող սարքերի տեղադրման, վճարովի ավտոկայանատեղերի, ուղեւորափոխադրման ուղեվարձի» վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն՝ նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Ըստ պատգամավորի՝ կարմիր գծերի եկամուտները գնում են ինչ- որ մասնավոր ընկերության. «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը որեւէ պարտավորություն չի ստանձնել իր եկամուտների մի մասն օգտագործել հանրօգուտ աշխատանքների համար, տրանսպորտային բարեփոխումների համար։Նա միայն իր գումարների տերն է»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը։