Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այստեղ գործում է նույն ուկրաինական Մայդանի վախը. հոգեբան

Հասարակություն
սամվել1

Եթե մարդուն ստիպում են իր աշխատավարձից պարտադիր ձեւով վճարումներ անել, դա արդեն անօրինական է։ Այսօր «Ա1+»-ին հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Պարոն Խուդոյանը չգիտի, թե կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը տնտեսական, իրավաբանական առումով որքանո՞վ է արդարացված։ Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքող «Դեմ եմ»-ի երիտասարդներին վարչապետը մարտի 19-ի Կառավարության նիստում երկխոսության կոչ է արել։ «Ժողովրդի խոսքը լսելու կամք դրսեւորեցին։ Հենց էնպես չի, որ ինչ- որ կուզենք կանենք, մեր դեմ խաղ չկա, ասեցին` եկեք երկխոսենք, միգուցե եզրեր գտնենք»,- ասում է Սամվել Խուդոյանը։ Նրա խոսքերով՝ այստեղ գործում է նույն ուկրաինական մայդանի վախը, այլ հանգամանքներ միգուցե ազդել են պրոցեսի վրա, բոլոր դեպքերում մարդիկ կամք են դրսեւորել, եւ պետք է առիթից օգտվել։ Իսկ «Դեմ եմ» նախաձեռնությունը նշել է, որ երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, եւ կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, իրենք պատրաստ կլինեն գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Վաղը «Դեմ եմ» նախաձեռնությունը հավաք-երթ կանցկացնի Ազատության հրապարակում։