Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մշակվում է «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցը

Հասարակություն
3c66bed669469140eb01faad7c2a03a7

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ ընթանում են «Ճանապարհային անվտանգությունն աշխարհում» 3-րդ զեկույցի մշակման աշխատանքները, որոնք համակարգվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Աշխատանքներին մասնակից շահագրգիռ պետական կառավարման մարմինները և հասարակական կազմակերպությունները հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ քննարկեցին ներկայացված տվյալները, որի արդյունքում հարցաշարի վերջնական տարբերակը հավանության արժանացավ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրի համակարգող Հենրիկ Խաչատրյանի գնահատմամբ` այս տարի աշխատանքները բավականին արդյունավետ են իրականացվել, ինչը թույլ է տվել բոլոր միջոցառումներն ավարտել սահմանված ժամկետներից շուտ: Դրա շնորհիվ վերջնական զեկույցը ԱՀԿ կներկայացվի մինչև մայիս:   ԱՆ