A
A
«Դիվանագիտությունը ոչ մի դաս չքաղեց դրանից» (տեսանյութ)
Հայաստանի արտաքին քաղաքականության լավագույն գնահատականը այն կարգավիճակն է, որը հիմա նա ունի, համոզված է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը. «Մենք այսօր Ռուսաստանի ողորմելի կցորդն ենք, վասալը, ու սա կարող է տարածաշրջանում լուրջ սպառնալիք դառնալ»։ Ռուբեն Մեհրաբյանը վստահ է, որ սա Հայաստանի վերջին 15 տարիների քաղաքականության արդյունքն է։ «Ռոբերտ Քոչարյանը փառք Աստծո 2008 թվականից մեր նախագահը չէ»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանն ու հավելում, որ դիվանագիտությունը ոչ մի դաս չքաղեց դրանից. «Մենք ոչ միայն շարունակում ենք ճաշակել նրա արած սխալները, այլեւ նույն սխալներն են կրկնում եւ փակում ենք մեր բոլոր դռները»։