Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«4 ոչ իշխանական ուժերը կհասնեն իշխանափոխության»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Luda

«Չորս ոչ իշխանական ուժերի միավորումը կարեւոր գործընթաց է մեր երկրում։ Ավելի լավ է ինչ-որ բան անես, քան ոչինչ չանես»,- անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությանը` նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Ըստ պատգամավորի՝ այդ զարգացումը բավականին արագ է տեղի ունենալու՝ լուրջ հետեւանքներով։ Դրա շուրջ համախմբվելու են նաեւ ոչ քաղաքական նախաձեռնությունները։ «Վերջ ի վերջո բոլոր այն խնդիրները, որ ծառացած են մեր առջև, մեզ բոլորիս համախմբելու են, ու մենք կարողանալու ենք միգուցե փուլային, բայց ամբողջական իշխանափոխության հասնել։ Մեր խնդիրը ոչ միայն կառավարության ու վարչապետի, այլև ամբողջական իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Մեր խնդիրը լայն հասարակության մոբիլիզացիան է, եթե ժողովուրդը ոտքի է կանգնում, մենք հասնում ենք ամբողջական իշխանափոխության: Այդ պահը հասունանում է»,-նշեց Լյուդմիլա Սարգսյանը։