Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ը ավտոմեքենաներով Հանրապետության հրապարակում է

Քաղաքականություն
avto-akcia3

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մի քանի տասնյակ մեքենաներով այժմ Հանրապետության հրապարակում է։ Նրանք ավտոարշավ են անցկացնում՝ իրազեկելով մարտի 22-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին։ Ինչպես միշտ, այստեղ են նաեւ ոստիկանները, որոնք հետեւում եմ կարգ ու կանոնին եւ խնդրում նախաձեռնության անդամներին, որպեսզի մեքենաներով երթը անցնի առանց ազդանշանների։ Իսկ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները շարունակում են ազդանշաններով իրազեկումը եւ պտտվում Հրապարակի գորգի շուրջ։ Կշարունակեն արդյո՞ք իրենց երթը այլ փողոցներով, դեռ հայտնի չէ։