Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատերականի ռեկտորի պաշտոնը դեռ թափուր է

Քաղաքականություն
242

Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար դեռ մրցույթ չի հայտարարվել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը։ Ըստ օրենքի՝ պաշտոնը թափուր մնալուց հետո մրցույթ կարող է հայտարարվել 6 ամսվա ընթացքում։ «Նախարարի կողմից դեռ հրաման չի եղել, երբ լինի կտրամադրենք»,-ասաց պարոն Բաղդասարյանը։ Այժմ կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովհաննես Մինասյանը։ Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը թափուր է հունվարի 8-ից, երբ կյանքից հեռացավ ռեկտոր Արմեն Մազմանյանը։