Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օհանավանում կասեցվել են բոլոր տեսակի աշխատանքները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
zHgFoi7BDl4

Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու: Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ: «ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ: «ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը մոտ օրերս կտրամադրի ընկերության ներկայացուցիչների կոնտակտային տվյալները, ովքեր պատրաստ են պատասխանելու Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին: Օհանավանցիների բողոքի ու անհանգստության մասին՝ կից տեսանյութում