A
A
Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը դժվարանցանելի է
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: