Կալանք՝ շարքայինի դեմքին հարվածելու համար. Փաստինֆո
Ջոկի հրամանատար, սերժանտ, 20-ամյա Սամվել Բեգլարյանը շարքայինի դեմքին հարվածելու համար մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել կալանքի՝ 2 ամիս ժամկետով: Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզական գումարտակի հատուկ նշանակության վաշտի 3-րդ խմբի 1-ին ջոկի հրամանատար, սերժանտ Սամվել Բեգլարյանը 24.12.2013թ.՝ ժամը 21:15-ի սահմաններում, նույն զորամասի հատուկ նշանակության վաշտի լսարանում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Կարապետյանի կողմից ծառայողական պարտականությունները` մաքրության աշխատանքները, ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` բռունցքով հարվածելով դեմքին: Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ ընդունելով առաջադրված մեղադրանքը։ Ավելին՝ այստեղ