Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշխարհաքաղաքական ծուղակ». Տ. Հայրապետյանը ողջ է իր ժառանգությամբ

Հասարակություն
hayrapetyan

Տիգրան Հայրապետյանի մահվանից 15 տարի անց նրա քաղաքական ժառանգությունը այսօր էլ արդիական է։ 2014թ. մարտ ամսին լրանում է քաղաքագետ և հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան 50 և մահվան 15- ամյակը: Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը նրան համարում է հայ ժամանակից քաղաքական մտքի հիմնադիր. «Այն ազդեցությունը, որ ներկայումս գործում է, շատ ավելին է, քան այն ժամանակ, երբ նա ողջ էր, ես վստահ եմ՝ այդ քաղաքական ժառանգությամբ նա իսկապես ողջ է։ Այսօր մենք ունենք Հայաստանի շահերին չհամապատասխանող քաղաքական համակարգ և Տիգրանի անհրաժեշտությունը շատ ու շատ ցանկալի ու կարևոր կլիներ ներկայումս»,- ասաց քաղաքագետը։ Այսօր տեղի ունեցավ Տիգրանի հիշատակի մեծարման, ինչպես նաև «Աշխարհաքաղաքական ծուղակ» վերնագրով նրա աշխատանքների երրորդ ժողովածուի շնորհանդեսը։ Ժառանգության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ նա գրում էր ապագայի համար. «Նա ամենաազատ խոսքից, ազատ մեթոդականից բյուրեղացնում է ազգային ամենաուժեղ առաջարկը, իսկ ազգային առասպելը քանդում է ու դարձում սովորական և համամարդկային»։ Տիգրանը Հայաստանի երրորդ հանրապետության լավագույն քաղաքական միտքն էր։ «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամ խորհրդի անդամ Արթուր Ավթանդիլյանի համոզմամբ՝ ներկայումս հայ հասարակական-քաղաքական միտքը հետընթաց է ապրում։ Պակասում են Տիգրանի նման սկզբունքային գործիչները. «Իմ ճանաչած շատ ու շատ մարդիկ, ովքեր իրենց համարում են հրապարակախոս, չեն կարողանում վեր կանգնել կոնյունկտուրայից, չեն կարողանում վեր կանգնել կուսակցական, նեղ խմբային շահերից, որը հրապարակախոսությունը դարձնում է զուտ պրոպագանդայի միջոց։ Սա ամենի ազդեցության տակ չընկնել փայլուն հաջողվում էր Տիգրանին»։ Տիգրան Հայրապետյանը սովորել է ԵՊՀ Արեւելագիտական ֆակուլտետի արաբական բաժնում, վերապատրաստվել Թունիսում։ Եղել է Ազգային անվտանգության խորհրդի անկախ փորձագետ, Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադիրն է, մի քանի քաղաքական պարբերականների խմբագիր է, շուրջ 400 հրապարակումների հեղինակ։