Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդակագործի երազանքը՝ Ռոքվելերին գերեզմանից հանել ու կախել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
crimea-4.si_

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը կարծում է, որ ռուսները Ղրիմի հարցում ճիշտ վարվեցին. «Այո, Ղրիմը ճիշտ արեցին տարան ռուսները։ Ի՞նչ ա, իրանց ազգն ա, թողնեին։ Բա մենք ինչի՞ ենք տանում Ղարաբաղը»։ Թատերագետ Ռուբեն Բաբայանը խնդրում է համեմատություններ չանել՝ մենք Ղարաբաղն արյունով ենք վերցրել, ռուսները՝ միայն բեմադրեցին Ղրիմի ժողովրդի հակաուկրաինական ձգտումները. «Մեր համար Ղարաբաղին թիկունք կանգնելը ոչ թե Ադրբեջանին պատժել էր, այլ մեր եղբայրներին օգնության գալ»։ Երգիչ Արտավազդ Բայաթյանի տագնապներն աշխարհաքաղաքական են եւ զգուշավոր ռուսամետ. «Եթե էդ Ղրիմը հանձներ, փաստորեն Սեւ ծովում ամենաուժեղ պետությունը Թուրքիան էր դառնում, դա մի քիչ անհեթեթ բան ա լինում, այդ թվում մեզ համար էլ»։ Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն այս ամենում տեսնում է ամերիկացիների մատը, նրանք ուզում են հերթական անգամ աշխարհը քանդակել ըստ իրենց շահերի՝ դրանք սրբություն չունեն. «Ես երազում եմ էն օրը, որ Ռոքվելերի կմախքը հանեն կախեն, բոլոր գնացող գալացողները թքեն վրան։ Վերմախտին նավթ էր վաճառում»։ Ռուբեն Բաբայանը դարձյալ համաձայն չէ, ի՞նչ կապ ունի սրբությունը, քաղաքական առեւտուր է։ Արտավազդ Բայաթյանը դա կհաստատի. «Անգլոսաքսերի ուժը մեծ ա էս աշխարհում, եւ նրանք են թելադրում»։ Ֆերդինանդ Առաքելյանը չի նահանջում, ամերիկացիները Ուկրաինային հասցրեցին այս օրվան։ Քանդակագործը վախ ունի, որ ուկրաինական իշխանափոխությունը կարող է հասնել Հայաստան. «Որովհետեւ էստեղ կան տրամադրություններ՝ ինչու՞ մենք նրանց պես չենք ելնում»։ Մտավորականներն այսօրվա բանավեճն ամփոփեցին Ղրիմի խնդրի շուրջ իրենց դիրքորոշման անսասանությունը փաստելով. «Ես ողջունում եմ ռուսների արածը, Ղրիմը վեկալել են, շատ էլ ճիշտ են արել»,- հայտարարեց Ֆերդինանդ Առաքելյանը։ «Ես չեմ ողջունում ռուսների արածը, ղալաթ են արել»,- ասում է Ռուբեն Բաբայանը։-Ես ողջունում եմ մեր արածը»։