Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամիկոն Խոջոյանը խոսում է, բայց չի քայլում

Քաղաքականություն
մամիկոն

Գերության մեջ մեկ ամիս անցկացրած 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են տրավմատոլոգիայի բաժին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Մամիկոն Խոջոյանի աղջիկը՝ Հասմիկ Խոջոյանը։ Նրա խոսքով՝ հոր վիճակը մի քիչ լավ է, որոշ բառեր է արտաբերում, սակայն չի կարողանում քայլել։ Բարեկամներից եւ հարազատներից էլ միայն մի քանի հոգու է ճանաչում։ Հասմիկ Խոջոյանը նշեց, որ վաղը հնարավոր է հոր ձեռքը վիրահատեն։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր հունվարի 28-ին, երբ պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը: Իսկ մարտի 4-ին ադրբեջանական կողմը նրան հետ էր ուղարկել։ Հենց սահմանից Մամիկոն Խոջոյանին տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, իսկ այնուհետեւ Երեւան՝ հետագա բուժումն այստեղ ստանալու համար։ Մամիկոն Խոջոյանը Ադրբեջանում խոշտանգումների էր ենթարկվել։ Նրա մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաև բազմաթիվ վերքեր և սալջարդեր: