Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչխարների ձախողված գողություն

Հասարակություն
vochxar

Օրերս ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել 1944 թ. ծնված Հայկազ Ի.-ն և հաղորդում տվել, որ 1968 թ. ծնված Վիտալի Ա.-ն կոտրել է Ոսկեվազ գյուղում գտնվող իր անասնագոմի դռան փականը, մտել ներս և երեք ոչխար գողանալով` փորձել է տեղափոխել իր անասնագոմի մոտ կայանված, 1974 թ. ծնված Գարեգին Ս.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, սակայն իր որդին` 1974 թ. ծնված Հովհաննես Ի.-ն, թույլ չի տվել հանցագործությունն ավարտին հասցնել: Մարտի 16-ին, ժամը 00.15-ին, Վիտալի Ա.-ն և Գարեգին Ս.-ն բերման են ենթարկվել բաժին: Վիտալի Ա.-ի խմածության աստիճանը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա հայտարարել է, որ գողությունը կատարելու պահին Հովհաննես Ի.-ն, Հայկազ Ի-.ն և 1983 թ. ծնված Մերուժան Մ.-ն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով վնասվածքներ: Վիտալի Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն: Ոստիկանություն