Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Քուշքյանը՝ ԼՂՀ առողջապահության նախարար

Քաղաքականություն
qushkyan1

ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշքյանը այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար։ «Ա1+»-ին  Հարություն Քուշքյանի մամուլի քարտուղար Շուշան  Հունանյանը հայտնեց, որ նոր նախարարն  արդեն մեկնել է Ստեփանակերտ։ ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր   Զոյա Լազարյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը պաշտոնից ազատվել է  իր դիմումի համաձայն։