Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի սակագինը հնարավոր է էժանանա՞ (տեսանյութ)

Հարցազրույց Քաղաքականություն
Armen-poxosyan

Ուղեւորափոխադրում իրականացնելու համար մեկ ընդհանուր օպերատորի ստեղծումն իր մեջ վտանգ է պարունակում,- վստահ է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Տրանսպորտի վիճակը բարելավելու համար նա այլ մեխանիզմ է առաջարկում. «Պետք է մեկ բաժնետիրական ընկերություն ստեղծել, որի բաժնետոմսերի մի մասը պետք է պետական լինի, մյուս մասը շահագործողներին պատկանի»; Ըստ նրա այսպես հնարավոր կլինի հաշվարկել եւ մեծ եկամուտները վերահսկել: «Ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների մի մասը պատկանում է այն մարդկանց, ովքեր նստած են ԱԺ -ում, մյուս մասն էլ քաղաքապետարանում նստածներին է»,- ասում է Արմեն Պողոսյանը ու հավելում, որ իր առաջարկած մեխանիզմով բաժնետեր կարող է դառնալ նաեւ շարքային քաղաքացին կամ պարկեշտ բիզնեսմենը: Նա համոզված է, որ եթե եկամուտներն ու ծախսերը միջինացվեն, ապա Երեւանում հնարավոր կլինի խոսել նաեւ տրանսպորտի էժանացման, ոչ թե թանկացման մասին. «Չէ-որ այդքան ավտոբուս են նվեր ստացել Չինաստանից: Ռիո դե Ժանեյրոյի կամ Ցյուրիխի քաղաքապետը կերազեր նման պայմաններ ունենար»: