Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է լինելու 33 թաղամասի բնակիչների հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Susik

33 թաղամասի բնակիչները հստակ պատասխան են պահանջում վարչապետ Տիգրան Սարգսյանից։ Պետական կարիքների համար իրենց տներն ազատած քաղաքացիները ուզում են իմանալ՝ երբ է պատրաստ լինելու շենքը, որը պետք է շահագործման հանձնվեր նրանց նախկին տների տեղում դեռեւս 3 տարի առաջ։ «Արդեն 2014 թ. է, բայց երկու փոս են փորել, իսկ այդ փոսերի մեջ աղբ եւ ինչ- որ ծառեր են աճել արդեն։ Մարդկանց թողել են փողոցում»,- այսօր Կառավարության շենքի մոտ բողոքում էր թաղամասի նախկին բնակիչ Արփիկ Ստեփանյանը։ Թաղամասի բնակիչների մի մասը համաձայնվել էր բնակարան ստանալ Գինու- կոնյակի գործարանի հարեւանությամբ կառուցվող բարձրահարկ շենքում։ Սակայն նրանք էլ մինչ օրս անտանիք են։ «Անպատասխանատվություն, անորոշություն, ոչ մեկ չի մտածում մեր մասին, բայց մենք պետության օրենքի ձեռքով ենք հայտնվել այս իրավիճակում»,- ասում է Թամարա Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում