Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համակարգիչը կրկին ընտրեց հայերին

Սպորտ
sport-chess-evropa-foto1

Երեւանում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մեր շախմատիստներին չի հաջողվում ազատվել տեխնիկական հետապնդումից: Այսօր նախատեսված 10-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող 3 հայ շախմատիստներից երկուսը համակարգչի հաշվարկներով կրկին պետք է մրցեն իրար հետ: Մասնավորապես, Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա Գաբրիել Սարգսյանի հետ։ Դա նշանակում է, որ նրանք կարող է հերթական կորուստը կրեն եւ դուրս մնան հետագա պայքարից: Մեդալների մեր երրորդ թեկնածուն` գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, այսօր սեւերով կհանդիպի ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ: Մեր շախմատիստին հարկավոր է հաղթանակ տանել, որպեսզի շարունակի պայքարել չեմպիոնի կոչման համար: