Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ում կալանավորը հացադուլ է հայտարարել

Կարևոր լուրեր Հասարակություն
index4

Գողության մեղադրանքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Սեդրակ Սարգսյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Սեդրակ Սարգսյանի խոսքով՝ ինքն անօրինական է կալանքի տակ գտնվում։ Շուրջ 6 ամիս է՝ Սարգսյանը կալանավորված է։ Մեզ հետ հեռախոսազրույցում կալանավորված Սեդրակ Սարգսյանը հայտնում է, որ վկաները կեղծ ցուցմունք են տալիս, իսկ որոշ փաստաթղթեր նաև կեղծված են. «Փոխված են ցուցմունքները, երևում է, որ ասենք էսինչ օրը մեզ բռնել են՝ ցուցմունք ա տված, ցուցմունքը կորում է, հետո ուրիշ օր են գրում», - ասաց է նա և հավելեց` մեր բողոքները նույնպես հանել են փաստաթղթերից: Սեդրակ Սարգսյանը նշում է, որ դատական նիստն անհիմն պատճառաբանությամբ հետաձգվում է. «Վեց ամիս է՝ կալանավորված եմ, մինչև հիմա դատ չի եղել` գործը առաջ չի գնում», - ասում է նա: Հանցագործության մեջ մեղադրվողի խնամքի տակ է գտնվում որդին, ով ունի առողջական խնդիրներ: Սեդրակ Սարգսյանի հետ միասին հացադուլ է հայտարարել նաև նրա հետ գողության մեջ մեղադրվող ընկերը: Նրանք պահանջում են, որ գործը Գեղարքունիքի մարզի դատարանից տեղափոխվի մեկ այլ դատարան։ Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ 19:30-ից Սեդրակ Սարգսյանը հացադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ` Սարգսյանին տեղափոխել են բանտախուց և նա այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Իսկ արդյոք հացադուլը կօգնի՞ Սեդրակ Սարգսյանին իր գործում փոփոխություններ իրականացնել, Ղլեչյանն ասաց.«Հացադուլը ծայրահեղ միջոց է, և ամեն դեպքում չարժե նման քայլի դիմել»: