Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԷԿ-ի վաճառքից վճարվել են «Նաիրիտի» աշխատավարձերը. Վ. Խաչատրյան (տեսանյութ)

Տնտեսություն
Vahagn-Xachatryan1

«Եթե մենք ապրեինք իրավական երկրում, ապա այս գործարքը կհայտնվեր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում»,- խոսելով Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին՝ այս կարծիքը հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ պետական սեփականություն հանդիսացող ՀԷԿ-ի ոչ հանրային վաճառքն անընդունելի է: Որոտանի ՀԷԿ-ի շահույթով նաև վճարվել են Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերը, ինչպես նաև լուծվել տնտեսական մի շարք խնդիրներ։ Այս փաստը, ըստ տնտեսագետի, ապացույցն է նրա, որ ՀԷԿ-ի գործունեությունը եբևիցե բացասական հետևանքներ չի ունեցել: Վահագն Խաչատրյանը անհանգստություն հայտնեց նաև այն փաստի կապակցությամբ, որ ՀԷԿ-ի վաճառքից ստացած գումարը մինչ այսօր չի հայտնվել պետբյուջեում, չնայած արդեն անցել է 2 ամիս: «Եթե այդ գումարը շուտով չհայտնվի բյուջեում, ապա պետք է պարզել, թե ինչու, իսկ եթե ընդհանրապես չհայտնվի, ապա պետք է դիմել համապատասխան իրավական մարմիններին»,- նշեց տնտեսագետը: Նա նաև կասկածում է վաճառքի իրական գումարի վրա, նրա կարծիքով՝ շատ հնարավոր է, որ ՀԷԿ-ը վաճառված լինի շատ ավելի թանկ: «Որոտանի ՀԷԿ-ի արժեքը միջազգային շուկայում 2 անգամ թանկ է, կառավարության ներկայացրած գնից», համոզված է Վահագն Խաչատրյանը: