Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի ահազանգով կազմվել է արձանագրություն

Հասարակություն
Pak-shuka

«Փակ շուկա»-ի դիմային պատի վրա օրերս հայտնվել է «Проспект кафе» ցուցանակը։ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գովազդային ցուցանակները պետք է առաջին հերթին ձևավորված լինեն հայերեն լեզվով, հետո նոր՝ այլ լեզվով։ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի քաղաքացիների, ինչպես նաև «Ա1+» հեռուստաընկերության ահազանգի հիման վրա այսօր իր հրամանով կազմվել է համապատասխան արձանագրություն. «Օրենսդրության համապատասխան քայլեր կձեռնարկենք»։ Ինչպես պարզվեց, սույն ցուցանակն անօրինական է, և այդ առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին։ Մանրամասները կներկայացնենք վաղը