Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուն վաճառողները շատ են՝ գնող չկա (տեսանյութ)

Հասարակություն
arm137689818518

Ո՞րն է պատճառը, որ մեծ թվով տներ ու տարածքներ տարիներ շարունակ չեն գտնում իրենց տերերին: Արդյո՞ք հայաստանյան անշարժ գույքի շուկայում առաջարկը համապատասխանում է պահանջարկին: «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության նախագահ Հակոբ Բաղդասարյանը, մատնանշելով հիմնական պատճառները, ամենակարևորը համարում է պահանջարկի անկումը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նախորդ տարվա համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների գները այս տարի աճել են 5.4 տոկոսով: Երևանում բնակելի տների մեկ քառակուսի մետրի գները` կախված տարածքից, սկսվում են 150.000 դրամից և հասնում մինչև 430.000-ը, իսկ մարզերում գները տատանվում են 8.000-ից 290.000-ի միջև: Մի շարք քաղաքացիներ գործընթացն արագացնելու համար բնակարանները վաճառում են շուկայականից ցածր գներով: Հակոբ Բաղդասարյանի խոսքերով՝ անշարժ գույքի առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը առավել զգալի է 2007 թվականից սկսած: Չնայած այս փաստի՝ 2000-ականների սկզբից մինչ այսօր կառուցվել և դեռ կառուցվում են բազմաբնակարան բնակելի շենքեր: Տեսանյութը՝ ստորեւ