Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթն ու իր ընկերներն իշխանության համար վատ օրինակ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
2397f9d818b6c4a5fe628134c226388f

Հեղափոխության չհաջողված փորձ ու արդյունքում 15 կալանավոր։ Նոյեմբերի 5-ից անցել է ավելի քան 4 ամիս, սակայն քննչական մարմինը ջանք անգամ չի գործադրում գործը գլուխ բերել՝ վստահ է այդ օրը կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպանը։ Ինեսա Պետրոսյանը ասում է նաեւ՝ ըստ էության, քննչական գործողություններ առհասարակ չեն կատարվել։ Ըստ նրա՝ ակնհայտ է նաեւ քաղաքական ենթատեքստը։ Չեն փոխում անգամ մեղադրյալների խափանման միջոցները, պատճառն ըստ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի՝ ակնհայտ է. «Քանի որ հանրապետությունում իրավիճակը լարված է, եւ Շանթն ու իր ընկերները կարող են իշխանության տեսանկյունից այն վատ օրինակը հանդիսանալ, որ ժողովրդին տանեն ավելի վճռական քայլերի, ավելի նախընտրում են պոռթկումներ ցուցաբերող մարդկանց հեռու պահել, որ օրինակ չծառայեն»։ Շանթ Հարությունյանի որդու, ինչպես նաեւ այլ կարծիքներ՝ տեսանյութում