Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի հանձնաժողովը կբարձրացնի՞ սակագինը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a0e574e70080bee4bb9dba1f6c282369

Տրանսպորտի սակագնի հարցով հերթական հայտարարությունը կլինի առաջիկայում։ Այդ հարցով հատուկ ստեղծված հանձնաժողովը պատրաստվում է արդյունքները ներկայացնել հանրությանը. «Հաշվարկները արդեն պատրաստ են, երևի էս շաբաթվա վերջ կներկայացնենք հանրությանը, նիստը կանենք»,- ասում է հանձնաժողովի աշխատանքների մասնակցող Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը: Ամռանը ուղեվարձի թանկացումը կանխած ակտիվիստները զգուշացնում են` սակագնի բարձրացման պարագայում բողոքի ալիքն ավելի ուժգին կլինի. «Հիմա քաղաքացիական նախաձեռնությունները բավականին ակտիվ են, մասնավորապես կենսաթոշակային պարտադիր վճարի հետ կապված, ես կարծում եմ, որ դա զսպում է քաղաքապետարանի` սակագինը թանկացնելու ցանկությունը»,- նշում է ակտիվիստ Գայանե Մելքոմյանը: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունն աշխատում է նաեւ վարորդների հետ. «Մեր անդամները օգնում են նրանց ինքնակազմակերպվել և բարձրացնել իրենց աշխատավարձերի հարցը, որովհետև անընդունելի է, այսպես կոչված, պլանով աշխատանքը, բացի այդ վարորդների իրավունքները բացարձակապես պաշտպանված չեն»,- հավելում է Գայանեն: Մինչ Քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություն է անում, երթուղիների փոփոխություններ են տեղի ունենում։ Որոշ դեպքերում էլ երթուղիների մրցույթները չեն կայացել՝ հայտեր չներկայացվելու պատճառով։ Ամենահայն հավանականությամբ, փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները սպասում են քաղաքապետի նոր որոշմանը։ Դիտեք նաեւ տեսանյութը