Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից Լեւոն Զուրաբյանը շատ գոհ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
handipum

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շատ գոհ է։ Այսօրվա հանդիպումը կայացավ ԲՀԿ նախաձեռնությամբ, որից հետո դրսում ՀԱԿ ներկայացուցիչները ներկայացրին հանդիպման մանրամասները։ «Քննարկել ենք, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր ա շարժվելու։ Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը։ Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ այս հանդիպումը կխորացնի ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը։ Քննարկված առաջնային հարցերից մեկը Կառավարությանն անվստահություն հայտնելն է, որը կտա 4 քաղաքական ուժերի համախմբման հնարավորություն. «Մենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը տեսնում ենք որպես ոչ թե հանգուցալուծում, այլ որպես քաղաքական ուժերի համախմբման գործիք, որը թույլ կտա ավելի կարեւոր հարց. Սերժ Սարգսյանի իշխանության հեռացումը»։ Արամ Մանուկյանն էլ հայտնեց, որ առաջիկա օրերին 4 քաղաքական ուժերը կհանդիպեն եւ ավելի մանրամասն կքննարկեն օրակարգային հարցերը։ Հանդիպմանը ներկա էին  ՀԱԿ կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը,  վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը: