Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյանի քաղաքական կերպարը ավելի մեզ է մոտ». ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
դօդ

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը ընդդիմության միավորման եւ իշխանության տապալման նպատակը համարում է ազնիվ, փոքրիկ բացառությամբ. «Օպոզիցիոն ուժերը երբեք չեն կարող համախմբվեն, կարծում եմ, որ էս անգամ էլ ըտենց կլինի»: Ըստ պարոն Բադեյանի, ոչ իշխանական չորս ուժերը տարբեր գաղափարախոսություններ ունեն, հնարավոր չէ այդքան տարբերություններով իշխանության տապալման հարց լուծել. «Եվ չեն կարող իրենց հարց չտան` լավ, էս իշխանություններին տապալեցինք, բա հետո՞»: ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը պատրաստ է հաջողություն ցանկանալ ոչ իշխանական ուժերին՝ հանրապետականներին տապալելու հարցում, նրանց միավորման մեջ ինքն իր հերթին տեսնում է դրական նպատակ: Պատրաստ է նաեւ նրան, որ իշխանափոխությունից հետո ժողովուրդը կարող է փողոցում բռնել ու ծեծել հանրապետականներին. «Ես ընդհանրապես վախկոտ մարդու տպավորությու՞ն եմ ձեր վրա թողնում»: Հարցն այն է, որ հանրապետական պատգամավորը չի հավատում միավորմանը, 4 քաղաքական ուժերից մեկը մի օր կարող է քցել մյուսին, մենք ի վերջո քցելու վարպետներ ենք. «Քցելը հիմի նորմ ա դարձել մարդկային հարաբերություններում, կարծում եմ՝ նաեւ կուսակցական հարաբերություններում դա չի բացառվի»: Ավելին, Համլետ Հարությունյանը քաղաքական հանդիպումների գլխավոր նախաձեռնող Գագիկ Ծառուկյանին ոչ միայն ընդդիմություն չի համարում, այլեւ ոչ իշխանական էլ չի համարում. «Մենք համատեղ անցած ճանապարհ ունենք, դրա համար ես գտնում եմ, որ Ծառուկյանի քաղաքական կերպարը ավելի մեզ է մոտ, քան` ընդդիմությանը»: ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում իշխանության այլընտրանքը, որպիսին ներկայանում է կառավարության հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն. «Այլընտրանք ձեւաչափ գոյություն չունի աշխարհում»։ Կարեն Ավագյանի համար իշխանությունների հրաժարականի պահանջը նորություն չէ: Ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության ճանապարհային քարտեզը նա նմանեցնում է հայտնի անեկդոտին. «Ամեն ինչ նույնն ա մնացել, թղթատարությունն է ավելացել»: ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը բառացիորեն ասում է` մենք նրանց ազատ ենք թողնում զենքերի, գործիքների գործադրման մեջ. «Այդ չորս քաղաքական թիմերը ակտիվ կոնսուլտացիաներ անելու պարագայում որեւէ մեկը հալածյալի կամ հալածվածի կերպար չունի»: Պարոն Սահակյանը հիշեցնում է` իշխանություն վերցնող էիք, նախ գնայիք եւ համայնքներում վերցնեիք իշխանությունը վերջին ընտրություններում. «Բացի դատարկ խոսելուց կամ ընդամենը հրապարակներում հարթակային քաղաքական գործիչներ լինելուց, նրանք պետք է մտնեն ժողովրդի մեջ»: