Ուկրաինացի լրագրողներ են առեւանգվել
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի երկու լրագրողների առևանգման կապակցությամբ: «Ղրիմը վերահսկող ուժերը պատասխանատվություն են կրում այս լրագրողների ճակատագրի համար», - ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը՝ պահանջելով անհապաղ տեղեկություններ տրամադրել լրագրողների գտնվելու վայրի ու իրենց առողջական վիճակի մասին, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել առևանգված լրագրողներին: «Մենք անհանգստացած ենք լրագրողների իրավունքների խախտման հետ կապված՝ գնալով վատթարացող իրավիճակով Ղրիմում, որը վերածվում է անանուն, և այդ իսկ պատճառով՝ ավելի անպատժելի գործող զինված ավազակախմբերի կողմից վերահսկվող անօրեն տարածաշրջանի: Լրագրողների ուղղությամբ իրականացվող հաճախակի և կանխամտածված հարձակումները և գրաքննության ծավալները վկայում են տարածաշրջանը «սև անցքի», որտեղ կորում են լուրերն ու տեղեկատվությունը», - նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ամերիկայի ձայն