Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս օրը Ճապոնիայում երկրաշարժ եղավ

Քաղաքականություն
Tsunami-Japan-National-Geographic

2011թ., մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0-9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Ունենալով 1988թ-ի երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը` Ճապոնիայի կառավարությանը տրամադրելով թե դրամական, թե մարդկային կարեկցանքի իր օգնությունը: Այսօր` 2014 թ-ի մարտի 11-ին, ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցի օրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ, ի հիշատակ անմեղ զոհերի, հարգանքի տուրք մատուցեցին նախարարության աշխատակիցները: Նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրվեց նախարարության բակում տեղադրված Փրկության նվիրյալների հուշարձանին: Հայաստանում գործող ABIC կազմակերպությունում ճապոներեն ուսումնասիրող հայ երեխաների երգչախումբն իր կատարումը նվիրեց Ճապոնիայի ժողովրդին` զարմացնելով ներկաներին ճապոներենի գերազանց իմացությամբ: Կատարումը բարության, սիրո, խաղաղության և հուշերի մասին էր: Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Ճապոնիայից: Արտակարգ իրավիճակների նախարարության նախասրահում կազմակերպվել էր ճապոնացի հայտնի լուսանկարիչ Տոշինարի Մուկամիի լուսանկարների ցուցահանդեսը: Ըստ ԱԻՆ հաղորդագրության