Մեղրիում հիվանդությունները շատացել են. Էկոլուր (տեսանյութ)
«Մեղրիում հիվանդությունները շատացել են… բոլորը հանքեր են շահագործում` Ագարակի կոմբինատը, ոսկու գործարանը, Տաշտունի հանքավայրը, այդ բոլորը թույն է, չէ՞... ժողովուրդը վիճակ չունի, ղեկավարությունը շատ լավ գիտի, բայց ժողովրդի մասին մտածող չկա»,- բողոքում են ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչները: Բնակիչների կարծիքով` իրենց տարածաշրջանում շահագործվող հանքավայրերի թունավոր արտանետումներից և թափոններից ոչ միայն ոչնչանում է Մեղրիի բնությունը, այլև ավելանում են հիվանդությունները, այդ թվում` թոքերի հիվանդություններ, սրտի անբավարարվածություն, ճնշման տատանումներ: Խնդիրը լուրջ մտահոգություն է առաջացրել բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ Մեղրի քաղաքի ավագանին 2013թ. ուղերձով դիմել էր Սերժ Սարգսյանին` նրա ուշադրությունը հրավիրելով հանքարդյունաբերության հետեւանքով տարածաշրջանում առաջացած խնդիրներին: Մեղրեցիներն առավելապես մտահոգված էին Լիճքի, Տաշտունի, Լիճքվազ-Թեյի հանքավայրերին տրված արտոնագրերով: Նրանք նշում էին, որ այդ հանքավայրերի շահագործման դեպքում Մեղրիում էլ ավելի կսրվեն հիվանդությունները, անկում կապրի հողի բերրիությունը, կաղտոտվի եւ ոռոգման համար ոչ պիտանի կդառնա Մեղրի գետը: Մանրամասները` տեսանյութում եւ սկզբնաղբյուր կայքում