Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-Հայաստան հետագա զարգացումներ և հեռանկարներ. զեկույց

Քաղաքականություն
4af348ee9e573c7123962fe43605aef0

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (www.EuFoA.am) հասարակական կազմակերպությունը հրապարակել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վերաբերյալ վերջերս կատարած իր հետազոտությունը՝ ցանկանալով ուշադրություն հրավիրել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումների վրա: 2013 թվականի հուլիսին Հայաստանը եզրափակեց ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ իր բանակցությունները, որը ներառում էր նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (այսուհետև՝ ԽՀԱԱՀ): Եվրասիական Միությանը միանալու Հայաստանի հայտարարությունը, սակայն խոչընդոտում է այս համաձայնագրի նախաստորագրմանը՝ հաշվի առնելով համաձայնագրի առևտրային բաղադրիչի հետ անհամատեղելիությունները: Այնուամենայնիվ, շուրջ վերջին չորս տարիների ընթացքում ԵՄ-ն և Հայաստանը զարգացրել և նվաճել են համագործակցության բարձր մակարդակներ: Սրա ապացույցն են Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի, ընտրական գործընթացների, թափանցիկության, արդյունավետ կառավարման, ազատ մամուլի, սահմանների կառավարման և հանցավորության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում ձեռքբերումները: Սրանք ԵՄ-ի կողմից առաջարկված բարեփոխումները իրականացնելիս և չափանիշներին համապատասխանելիս Հայաստանի ներդրած ջանքերի օրինակներ են: Մյուս կողմից, ԵՄ-ն սերտ հարաբերությունների մեջ է ողջ աշխարհում իր մնացած գործընկերների հետ, այդ թվում՝ այնպիսի մաքսային միությունների և առևտրային բլոկերի հետ, ինչպիսիք են՝ Բրազիլիան, որի համար ԵՄ-ն առաջնային առևտրային գործընկեր է, և Մալազիան, որի հետ համագործակցությունը առևտրի և այլ բնագավառներում առանձնացված է: Հիմնվելով այս օրինակների վրա, պետք է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության դաշտ ստեղծել՝ անկախ դրանցից յուրաքանչյուրի՝ երրորդ կողմի հետ ունեցած առևտրային պարտավորությունների: Բացի այդ, թե ԵՄ-ի և թե Հայաստանի կողմից նկատվում է ԵՄ-Հայաստան համագործակցության իրավական հիմքերի թարմացման անհրաժեշտության հարցում աստիճանաբար ամրապնդվող համաձայնություն՝ վերը նշվածի հիման վրա: Նման իրավական հիմքերը կարող են ներկայանալ «Պարզեցված ԱՀ» կամ «ԳՀՀ Պլյուս» ծրագրերի տեսքով, որոնք հետագայում թույլ կտան ԵՄ-ին և Հայաստանին զարգացնել իրենց հարաբերությունները՝ կուտակելով իրենց ներկա նվաճումները և հաշվի առնելով նաև այն, որ համագործակցության ոլորտների գերակշիռ մեծամասնությունը առևտրի ոլորտին չեն վերաբերում: Այնուամենայնիվ, անգամ տնտեսական համագործակցության դաշտում ոլորտային համաձայնագրերը պետք է մնան իրականանալի՝ ինչպես օրինակ Ուրուգվայի դեպքում է: Վերջապես, այժմ Հայաստանի Հանրապետության հերթն է նախաձեռնողական լինել ԵՄ-ի հետ հետագա համագործակցության համար, քաղաքական պատրաստակամություն ցուցաբերել և կոնկրետ առաջարկներ անել՝ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում ընդունված ԵՄ-Հայաստան համատեղ հռչակագրով սահմանված ոլորտներում: Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ