Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալների մասով օրենսդրությունում բացեր կան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
db001445dbbed8495696919960181cfa

Ցմահ դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի 18-ամյա դստեր ինքնասպանությունից հետո Ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը դիմում-առաջարկ է ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ մյուս պատկան մարմիններին։ Նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանի խոսքով, եթե հանձնաժողով ստեղծվի, ապա այն պետք է զբաղվի միայն ցմահ դատապարտյալների գործերով։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ ցմահ դատապարտյալների մասով օրենսդրությունում բացեր կան. «Ցմահ դատապարտված անձինք չունեն ռեալ արդյունավետ հնարավորություններ՝ պայմանական վաղաժամկետ ազատման, ինչպես նաեւ ռեժիմի փոփոխությունների հետ կապված խնդիրներ լուծելու»։ Պատգամավորը պնդում է, որ բացի օրենսդրական խնդիրներից, կան նաեւ իրավական պրակտիկայի խնդիրներ։ Ինչ ճանապարհ կա դրանց լուծման համար՝ դիտեք տեսանյութում