Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր կարող են անվճար վիրահատվել. Ծանոթ-բարեկամը չի՞ գործի (տեսանյութ)

Հասարակություն
7b9b551bc888a5b5f1f3ee5d7c05aa7e

Ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ հղիության պաթոլոգիաների բուժումը թեեւ պետք է դառնար համավճարով, սակայն շատ արագ որոշումը հետ կանչվեց։ Այս հարցն այսօր լրագրողներն ուղղեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին։ «Հասարակության կարծիքը ուսումնասիրեցինք, տեսանք, որ միանշանակ չէ եւ հաշվի նստեցինք նրանց հետ»,- պարզաբանեց նախարարը։ Նրա խոսքով՝ հարցը լավ նախապատրաստված չէր, եւ խնդիրներ կարող էին առաջանալ։ Առողջապահության նախարարը չհերքեց, որ իրենց համակարգում եւս ստվեր կա, չնայած վերջին տարիներին էապես նվազել է։ Ստվերը բացառելու համար հունիսից նախատեսում են բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Ի դեպ, առողջապահության նախարարությունը որոշել է յուրահատուկ ձեւով շնորհավորել կանանց։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը՝ Կանաց տոնի մեկամսյակի առիթով, նրանք կարող են անվճար բուժսպասարկում անցնել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Առողջական խնդիրներ ունեցող կանայք պետք է դիմեն տեղամասային պոլիկլինիկաներ, եւ եթե խնդիրներ լինեն, կանանց կուղեգրեն բուժհիմնարկներ՝ անվճար հետազոտվելու եւ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ վիրահատվելու։ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերքեց այն լուրերը, թե այս անգամ եւս կվիրահատվեն միայն լավ ծանոթ-բարեկամ ունեցողները։ «Բացառությամբ կոսմետիկ վիրահատությունների, մնացած վիրահատությունները անվճար կիրականացվեն եւ դրա տակ որոշակի մեխանիզմներ կդնեն փոխհատուցման»,- եզրափակեց նա։