Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնություն բնապահպանների հանդեպ

Հասարակություն
aparan5

Օհանավանի բնակիչ Վարդան Պողոսյանը քիչ առաջ «Ա1+»-ին հայտնեց, որ ոստիկանները Աշտարակ-Ապարան ավտոմայրուղու վրա տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ փորձել են բերման ենթարկել բնապահպան Եղիա Ներսիսյանին՝ զոռով մտցնելով ոստիկանական մեքենա։ Ավելի ուշ նրա բաց են թողել, սակայն, ըստ բնակչի, Եղիան դաժանորեն ծեծված է։ Նախախորհրդարանը հայտնում է, որ «ակցիայի ընթացքում մի խումբ ոստիկաններ և քաղաքացիական հագուստով անձինք բռնություն են գործադրել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանի, աջակիցներ Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Տարոն Սարգսյանի, Հարություն Մալխասյանի և Տաթև Մայիլյանի նկատմամբ՝ փորձելով նրանց առանց որևէ օրինական հիմքի բերման ենթարկել։ Սակայն ակցիային մասնակցող գյուղացիները խափանել են նրանց անօրինական գործողությունները։ Հիմնավոր կասկածներ կան, որ բռնություն կիրառած քաղաքացիական անձինք նույնպես ոստիկաններ են»։ Նախախորհրդարանի անդամներն ու աջակիցները մասնակցում են այդ տարածքում ՀԷԿ-ի ապօրինի շինարարության դեմ ընդվզած 6 գյուղերի բնակիչների բողոքի ակցիային։