Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զվարթնոցի» հարցով դիմել են Սերժ Սարգսյանին

Հասարակություն
սաշուր

Հայաստանում տարվող մշակութային քաղաքականությունը զայրացրել է ճարտարապետներին և մտավորականներին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նրանք անդրադարձել են Գառնու տաճարի տարածքում կառուցվող սրճարանի և Զվարթնոց օդանավակայանի կլոր շենքի քանդման որոշմանը: Վերջինիս հարցով Ճարտարապետներն ու արվեստագետները նամակով դիմել են Սերժ Սարգսյանին: Ցանկացած մշակութային վայր այսօր Հայաստանում աղավաղված է, մենք չունենք մի հուշարձան, որով կարող ենք հպարտանալ օտարերկրյա զբոսաշրջիկների մոտ` կարծում է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Ստեղծված իրավիճակի բուն մեղավորը, ըստ ճարտարապետի, Մշակույթի նախարարությունն է, որտեղ ոլորտին քաջատեղյակ մասնագետներ չկան. «Մարդ չկա, ես համարձակորեն եմ ասում, կամ եթե կան, ապա նրանք ձայնազուրկ են: Գառնու խնդրիրի վերաբերյալ Մշակույթի նախարարության գիտխորհուրդը նայել և հավանություն է տվել։ Եթե մշակույթի նախարարը լիներ մշակույթի նախարար, ապա նա խորհուրդը պետք է ցրեր, ավելին՝ Փակ շուկայի հետ կապված պատմությունից հետո նա պետք է անմիջապես հրաժարական տար, որովհետև նա խայտառակ եղավ ազգով մեկ: Այդ քայլով պարզապես ապտակ կհասցներ Կառավարությանը»,- հայտարարեց ճարտարապետ Քալաշյանը: