Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ պատվիրակությունը հանդիպել է ԵՄ փոխդեսպանների հետ

Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում են տնտեսության մենաշնորհացումը: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները: Հատուկ անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: ԵՄ ներկայացուցիչները անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նաև Կոնգրեսի ջանքերը՝ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցության խորացման, գործողությունների համատեղ օրակարգի մշակման ուղղությամբ: Ընդգծվեց Հայ Ազգային Կոնգրեսի վճռականությունը շարունակելու պայքարը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցեցին Ա. Ավագյանը, Վ. Կարապետյանը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և ԵՄ պատվիրակության փոխդեսպանները: ՀԱԿ